Վերարտադրվելու համար կիսանախագահականից լավ համակարգ գոյություն չունի. Հրայր Թովմասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխանություններին ավելի հեշտ է վերարտադրվել մեր ունեցած համակարգում, քան այն համակարգում, որը նախատեսված է Սահմանադրության փոփոխությունների նախագծում: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը:

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանն էլ վստահեցրեց, որ կիսանախագահական, նախագահական համակարգերից ավելի լավ համակարգ՝ վերարտադրվելու համար, գոյություն չունի:

Բանախոսները նշեցին, որ ներկայացված փաստաթուղթը վերջնական չէ, և քննարկումները բխում են նաև իրենց շահերից: «Ես ուրախ եմ և հպարտ, որ մասնակից եմ այս փաստաթղթի ձևավորմանը՝ անկախ նրանից` այն կընդունվի, թե ոչ»,- ընդգծեց նա:

Վարդան Պողոսյանը հավելեց, որ հանձնաժողովի խնդիրը չէ քաղաքական կոնսոլիդացիա ստեղծելը, սակայն իրենք արդեն հանդիպել են տասնյակից ավելի կուսակցությունների հետ և ստացել են նույնիսկ գրավոր առաջարկներ:




Լրահոս