
Ժամանակն է ավելի ինտենսիվացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունները, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
«Կան բոլոր հիմքերը ենթադրելու, որ ժամանակն է մեր ջանքերն ինտենսիվացնելու համար»,- ասել է Լավրովը իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ բանակցությունների ժամանակ:
Ինչպես հայտարարել է ռուս նախարարը, հաշվի առնելով արդյունքի հասնելու ընդհանուր տրամադրությունները՝ «մենք կկարողանանք ապահովել այդ առաջընթացը»:
Իր հերթին Մամեդյարովը նշել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ երկարատև բանակցությունների ավարտը հույս է տալիս, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է լուծվել: