
Դեկտեմբերի 23-ին, ժամը 00.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ գազի թունավորումով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 4-րդ միկրոշրջանի 5-րդ շենքի 4 բնակիչներ: Պարզվել է, որ նրանք թունավորվել են դեկտեմբերի 22-ին, ժամը 23.00-ի սահմաններում, տանը` ջրատաքացուցիչի թերայրման հետևանքով առաջացած շմոլ գազից: Կատարվում է նախաքննություն: