Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, դժբախտ պատահար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:20-ի սահմաններում, Ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Երվանդ Քոչար 19 շենքի բակում, “Սթար” սուպերմարկետի մոտ, տղամարդու դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ քննչական խումբը, ովքեր այս պահին փորձում են պարզել մահացածի ինքնությունը:
Ըստ նախնական տեղեկությունների, մահացածը մոտ 30-35 տարեկան տղամարդ է, որը նշված շենքի 14-րդ հարկում բնակարանի վերանորոգման աշխատանքներ է կատարելիս եղել: Նա ինքնաշեն ,խառաչոիցե վայր է ընկել նախ՝ նշված շենքի մոտ կայանված “Ford Tranzit” մակնիշի 402 ԼՏ 61 ավտոմեքենայի վրա, իսկ հետո ընկել “Սթար” սուպերմարկետի սանդուխքներին: Նշված շենքը 16 հարկանի է և, ըստ տեղեկությունների, մահացողը աշխատանքներ էր կատարում դերասան Վարդան Պետրոսյանի բնակարանում: Սակայն մի քանի հարևաններ էլ ֆոտոլրագրողին ասել են, որ նշված բնակարանը պատկանում է վերջինիս եղբորը՝ Ռուբիկին: Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ օպերատիվ քննչական խումբը՝ քննիչ Արգիշիտի Տոնոյանի գլխավորությամբ, պարզել են մահացածի ինքնությունը: Վերջինս Հարավ Արևմտյան թաղամասի Բաբաջանյան 30 շենքի բնակիչ 37-ամյա Արթուր Թորոսյանն էր: