
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը խոստացել է ամուսնալուծվել կնոջից, եթե կինը իրեն այլ երկրներից ու այլ շրջաններից բերված մթերքներով, որոնց նմաններն արտադրվում են իր հանրապետությունում, ճաշ մատուցի:
Կադիրովը հինգշաբթի օրն այցելել է Գուդերմեսե մանկական սնունդի արտադրության գործարան: Այցի ավարտին տարածաշրջանի ղեկավարը իր «ВКонтакте»-ի էջում գրել է, որ «կարելի է վստահորեն ասել, որ մենք բարեհաջող կերպով լուծում ենք ներմուծումը տեղական ապրանքներով փոխարինելու խնդիրը»: Նա հավելել է, որ հետայսու իր սեղանին չեն լինի մթերքներ, որոնք արտադրվել են Չեչնիայի սահմաններից դուրս, եթե նման ապրանքներ արտադրվում են հանրապետությունում: