
«Զենիթ»-ի պաշտպան Լուիշ Նետուն ռուսական ակումբի հետ նոր պայմանագիր է ստորագրել: Պորտուգալացու ստորագրած պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2018/19թթ. մրցաշրջանի ավարտը:
Նետուն ռուսական ակումբին միացել էր 2013թ. սկզբին: Ակումբի կազմում պորտուգալացին դարձել է Ռուսաստանի չեմպիոն, Ռուսաստանի սուպերգավաթակիր:
Ընդհանուր առմամբ Նետուն ռուսական ակումբի կազմում անցկացրել է 79 հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ: