Ադրբեջանը երկրի հիվանդանոցներին հրահանգել է պատրաստ լինել պատերազմի և սկսել է «ինտենսիվ» ռազմական գործողություններ՝ բարձրացնելով Ռուսաստանի դաշնակից Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հետ հակամարտության էսկալացիայի ռիսկը, գրում է Bloomberg-ը:
Բոլոր բուժհաստատությունները «հատուկ հրահանգ» են ստացել Ադրբեջանի ՊՆ-ից «անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ հնարավոր ռազմական գործողություններին պատրաստ լինելու համար, որոնք կարող են ձեռնարկվել ցանկացած պահի»:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նախօրեին իր կայքում տեղեկացրել էր, որ երկրի ԶՈՒ-ը մարտունակության բարձրացման նպատակով զորավարժություններ է սկսել տանկերի, պաշտպանական համակարգերի և ավիացիայի ներգրավմամբ: