Ինչպես են տարիների ընթացքում փոխվել կանացի գեղեցկության չափանիշները (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

AdMe.ru-ն առաջարկում է տեսնել, թե ինչպես է փոխվել «գեղեցիկ կնոջ» հասկացության չափանիշները` վերջին 100 տարում: Տարբեր տարիներին կնոջ գեղեցկության չափանիշները տարբեր են եղել: Տղամարդիկ գեղեցիկ են համարել թե´ նիհար կանանց, թե´ մի փոքր ավելի փարթամ կազմվածք ունեցողներին: Եղել են նաև կանանց կերպարներ, ովքեր բոլոր ժամանակներում սեքս-սիմվոլ են եղել:

1910թ. Գիբսոնի աղջիկները

1

19-20-րդ դարերում կնոջ գեղեցկության իդեալը ստեղծել էր նկարիչ Չարլզ Գիբսոնը: Շատերն էին ձգտում կրկնօրինակել 8 համարի տեսք ունեցող կազմվածքը, որը հնարավոր էր դառնում կորսետի շնորհիվ:

2

1920թ. Ֆլեպերի

3

Առաջին համաշխարհային պատերազմից հետո երիտասարդ աղջիկների էտալոն էր դարձել միջին հասակն ու հարթ  կուրծքը:

4

1930թ. հարթ կոնքեր

4

Հարթ կուրծքը 20-ական թվականներին իր տեղը զիջեց ոչ այնքան մեծ, սակայն երևացող կրծքին և մի փոքր հարթ կոնքերին:

5

1940թ. ուժ

6

 

Երկրորդ համաշխարհային պատերազմը նորաձևություն ներմուծեց «զինվորական» ուսեր (լայն, ագրեսիվ): Աշխարհում սկսեց մեծ հեղինակություն վայելել ավելի փարթամ կազմվածքը: Կանայք պետք է լինեին աշխատասեր և առողջ, իսկ դրա համար պետք է լինել ուժեղ:

7

1950թ. ավազե ժամացույց

8

50-ական թվականներին կրկին նորաձև են դառնում փարթամ, բայց նուրբ կազմվածքը: Կնոջ գեղեցկության իդեալ էին համարվում Էլիզաբեթ Թեյլորը և Մերիլին Մոնրոն:

9

1960թ. նիհարիկներ

9

1960-ական թվականներին կրկին գեղեցիկ էին համարվում նիհարիկները: Մոդայիկ դարձան արհեստականորեն նիհար աղջիկները: Սկսվեց դիետաների ժամանակահատվածը:

10

1970թ. համաչափ կազմվածք

11

1970թ. խելահեղ խնջույքների ժամանակաշրջան էր, իսկ դա նշանակում էր, որ պետք է իդեալական կազմվածք ունենալ` հարթ որովայն և նիհար կոնքեր:

12

1980թ. թոփ մոդել

13

80-ականները դարձան ֆիտնեսի ժամանակաշրջանը: Առաջին մկանները կանանց մարմնում դարձան ոչ միայն գեղեցիկ, այլև` ցանկալի: Բարձրահասակ և երկաոտն կանայք դարձան կնոջ գեղեցկության իդեալական չափանիշ:

14

1990թ. անփույթ հագնված կանայք

15

20-րդ դարի վերջին ոճային դարձավ այնպիսի վերնազգեստը, որն ավելի մեծ էր նախատեսված չափից և ծնկի հատվածում ճղված ջինսերը: Այդ շրջանի սեքս-սիմվոլներն էին հանդիսանում Քեյթ Մոսն ու Վայնոնա Ռայդերը` նիհարիկ, ոչ բարձրահասակ, առանց կլորիկ կազմվածքի:
16

2000թ. սպորտսմենուհիները

17

Թոփ մոդել Ժիզել Բյունդխենն այս ժամանակաշրջանում նորաձևություն ներմուծեց սեքսուալություն: Նորաձևությունից դուրս եկան գունատ գեղեցկուհիները` տեղը զիջելով սեքսուալ կանանց:

18

2010թ. մեծ հետույք

18

Այժմ նորաձև է համարվում հարթ որովայնը, լայն կոնքերն ու մեծ հետույքը :

19




Լրահոս