“Ազատություն” կուսակցության այսօր՝ դեկտեմբերի 24-ին, ընթացող համագումարում, կուսակցության անդամ Վարդան Մարգարյանը կուսակցության ղեկավար, Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի թեկնածությունն է առաջադրել առաջիկա նախագահական ընտրություններում: “Ազատություն” կուսակցության այս որոշումն ընդունվել է ծափահարություններով: “Ես կարծում եմ, որ իմ այս որոշումը չի անդրադառնա Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հարաբերություննրի վրա եւ, կարծում եմ, որ մենք լավ հարաբերությունների մեջ ենք: Դուք դա տեսնում եք, ուղղակի կան “պրինցիպներ”, որոնք չեն փոխվում”,-հայտարարել է Հրանտ Բագրատյանը, հավելելով, որ ակնկալում է, որ իր թեկնածությունը կպաշտպանեն ՀԱԿ-ի մաս կազմող եւ ՀԱԿ-ից հեռացած ուժերը:
Հարցին, թե կարելի՞ է ասել, որ ՀԱԿ-ը սպառվել է, Բագրատյանը հրաժարվեց պատասխանել. “ՀԱԿ-ի մասին ես քոմենթ չեմ անում, ո՛չ սպառվում են, ո՛չ էլ բան, էս պահին քոմենթ չեմ անում, ես նույնիսկ դուրս չեմ եկել, ուղղակի հայտարարել եմ, որ սառեցնում եմ”,- եզրափակեց նա: