ՎիվաՍել-ՄՏՍ-ը փոխանցում է փորձը երիտասարդներին (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության ամենամյա ամառային ճամբարում հանրապետության մարզերից և Երևանից ավելի քան 110 աշակերտ մասնակցեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից առաջարկված «Բիզնես-առաջադրանք» մրցույթին:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության համատեղ ձեռնարկի նպատակն էր ստեղծել երկխոսություն բիզնեսի և կրթության միջև` խրախուսելով ավագ դպրոցի աշակերտներին զարգացնելու ձեռնարկատիրական հմտություններ և նորարարական մտածելակերպ: Այն ճամբարականներին ընձեռեց վերոհիշյալ ծրագրից ստացած գիտելիքները կիրառելու գործնականում և բիզնես տեսանկյունից նորարարական լուծումներ և մոտեցումներ առաջարկելու հնարավորություն:

«Ուրախ ենք աջակցել սովորելու և կատարելագործվելու ձգտում ունեցող, հետաքրքրասեր այս երիտասարդներին և պատրաստ ենք օգնել գիտելիքներ ձեռք բերելու հարցում, ինչը տարիներ շարունակ անում ենք Հայաստանի կրթական հաստատությունների հետ համատեղ իրականացվող բազմաթիվ ծրագրերի միջոցով: Այս երիտասարդներից շատերը ապագայում կաշխատեն բիզնես-միջավայրում, և շատ կարևոր է հենց այս տարիքից նրանց մեջ սերմանել կառավարման ճիշտ սկզբունքներ»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Մրցույթի ընթացքում ճամբարականներին ներկայացվել էր բիզնես-առաջադրանք` փոփոխություններ կատարել ՎիվաՍել-ՄՏՍ-ի` սակագնային պլաններից մեկի պայմանների մեջ` այն առավել հարմարեցնելով երիտասարդների պահանջներին: Վերջիններս սահմանված ժամանակահատվածում պետք է առաջարկեին լուծումներ և ներկայացնեին դրանք պատվավոր ժյուրիին, որի կազմում էին «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության գործադիր տնօրեն Արմինե Հովհաննիսյանը և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Մրցույթում հաղթող ճանաչված թիմի 10 անդամները ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից պարգևատրվեցին MTS Smart Start սմարթֆոններով:

«Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության կողմից իրականացվող «Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն» ծրագիրը նպատակ ունի Հայաստանի ավելի քան 300 դպրոցների 4500-ից ավելի աշակերտների տնտեսագիտական և ձեռնարկատիրական գիտելիքներ հաղորդել: Այն աշակերտներին ծանոթացնում է նաև բիզնես էթիկայի և կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հիմունքներին և հնարավորություն է ընձեռում տեսական գիտելիքները փորձարկելու գործնականում: Ծրագիրը միաժամանակ խրախուսում է աշակերտներին դառնալ ակտիվ քաղաքացիներ, ներգրավվել թիմային աշխատանքներում և հոգ տանել իրենց համայնքների բարեկեցության մասին:

unnamed (1)

unnamed (2)

unnamed (3)

unnamed (4)

unnamed (5)

unnamed (6)

unnamed (7)

unnamed (8)

unnamed (9)

unnamed




Լրահոս