Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է. Դեկտեմբերի 24-ին` ժամը 13.30-ի դրությամբ, սաստիկ բքի ու տեսանելիության բացակայության պատճառով երկկողմանի ` Մարտունու և Եղեգնաձորի կողմից, փակ է Սելիմի լեռնանցքը: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:
Սելիմի լեռնանցքը երկկողմանի փակ է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ