
Ֆինլանդիայի պաշտոնական ներկայացուցիչները հաղորդել են, որ Սանտա Կլաուսը լքել է իր տիրույթները Լապլանդիայում և մեկնել է համաշխարհային շրջագայության: Նա պետք է հաղթահարի 446 մլն կմ` որպեսզի նվերներ հասցնի ամբողջ աշխարհի երեխաներին: Սանտա Կլաուսին անհամբերությամբ սպասում են աշխարհում, որտեղ իրենց աշխատանքն արդեն սկսել են բազմաթիվ ամանորյա տոնավաճառները: Հունաստանի քաղաքապետը կոչ է արել քաղաքացիներին համերաշխություն ցուցաբերել դժվարությունների մեջ հայտնված համաերկրացիների հետ և նրանց նվիրաբերել հագուստ, խաղալիքներ և սնունդ: Այս նախաձեռնությունը, չնայած երկրում տիրող ճգնաժամին, բավական մեծ արձագանքներ է ստացել: