
ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովը մասնակի պարալիչի է ենթարկվել: Բժիշկների խոսքերով՝ նրա վիճակը գնահատվում է որպես կայուն, սակայն հնարավոր է բացասական դինամիկա: Ներկայում Գորբաչովը Մոսկվայի լավագույն հիվանդանոցներից մեկի VIP բաժանմունքում է:
Lifenews-ի աղբյուրի խոսքերով՝ ԽՍՀՄ նախկին նախագահը գրեթե ամեն օր վաղ առավոտից ժամանում է հիվանդանոց ու ողջ օրվա ընթացքում գտնվում է իր պալատում, որտեղ նա անցնում է բոլոր անհրաժեշտ պրոցեդուրաները:
Անձամբ Միխայիլ Սերգեևիչը Lifenews-ին մեկնաբանել է, որ նա հիվանդության պատճառով շարժողական ակտիվության հետ կապված լուրջ բարդություններ ունի: