
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից մարտնչող իսլամիստները ստիպել են երիտասարդ տղային գլխատել Սիրիայի բանակի սպաներից մեկին: Սպան գերեվարվել էր Ալ-Բոսայիր քաղաքի մոտերքում ջիհադիստների կողմից ու գլխատվել Հոմս քաղաքում մանկահասակ երեխայի կողմից, ում համար դա եղել է առաջին մարդասպանության դեպքը, գրում է Daily Mail-ը:
Հրատարակչությունը նշում է , որ Իսլամական պետությունը վերջին շրջանում սկսել է օգտագործել երիտասարդ տղաների՝ մահապատիժ իրականացնելու համար, երեխաներից շատերի տարիքը չի գերազանցում 12 տարեկանը: Երեխաների ձեռքով դաժան սպանություններ իրականացնելը դարձել է Իսլամական պետության համար նոր օրենք: