
Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Ֆրենկ Ռիբերին Բունդեսլիգայի մեկնարկին դեռևս չի հասցնի վերականգնվել վնասվածքից:
«Ռիբերին պատրաստ չի լինի նոր մրցաշրջանի առաջին խաղին: Սակայն նա գնալով իրեն լավ է զգում, որը դրական զարգացումների հույս է տալիս»- նշել է մյունխենցիների գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան:
Հիշեցնենք, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը անցած մրցաշրջանի ավարտը բաց էր թողել վնասվածքի պատճառով: