ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Չաթհամ լողափին փրկարարները հայտաբերել են ափ նետված հսկայական սպիտակ շնաձկան: Երիտասարդ շնաձուկը կյանքի ու մահու պայքար էր մղում շնչելու համար: Որոշակի հրատապ աշխատանք է պահանջվել փրկարարներից՝ շնաձկանը օվկիանոս ետ մտցնելու և դեպի ավելի խորն ու ապահով ջրերը տանելու համար:


























































































