Դեկտեմբերի 23-ին, ժամը 21.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երեւան քաղաքի Բագրեւանդի փողոցում վրաերթի է ենթարկել 35-ամյա մի տղամարդու: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի ենթարկվածը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց: Կատարվում է քննություն:























