Subaru-ն գլխիվայր շրջվել է ձորը. (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 07:30-ի սահմաններում, Տավուշի մարզի Սևքար գյուղի բնակիչ 29-ամյա Վանյա Ղազարյանը, վարելով “Subaru” մակնիշի 30 ԼՕ 329 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Իջևան ավտոճանապարհի 78 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և 3 մետր գլխիվայր շրջվել ձորը՝ հայտնվելով գետի մեջ: Ինչպես  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը չի տուժել, իր ուժերով դուրս է եկել ավտոմեքենայից: Վթարի հիմնական պատճառը եղել է մերկասառույցը և արտաքին նշանների բացակայությունը: Նշված հատվածը համարվում է ոլորան, իսկ հիշեցնող ցուցանակը բացակայում է: 
Տեսանյութը` Գագիկ Շամշյանի




Լրահոս