
Հազարավոր մահմեդականներն դուրս են եկել Մոսկվայի մզկիթի դիմաց՝ Ռամադանի ավարտի կապակցությամբ աղոթելու: Միջոցառմանը մասնակցել է ավելի քան 160 հազար մահմեդական: Նման տվյալներ է ներկայացրել Մոսկվայի ոստիկանության մամլո ծառայությունը:
Համաձայն ռուսական տեղեկատվական գործակալության տվյալների՝ ոչ մի արտակարգ իրավիճակ չի գրանցվել, քաղաքում կարգ ու կանոնը պահպանվել է լիակատար կերպով: