ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխատանքային այցով ՌԴ-ում գտնվող Սերժ Սարգսյանը մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին: Ինչպես տեղեկացրել էինք, նա հանդիպել է նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ Մոսկվայում երեկ տեղի են ունեցել նաեւ այլ միջոցառումներ, որոնց Ս. Սարգսյանը չի մասնակցել (չեն էլ հրավիրել): ՀՀԿ նախագահը չի մասնակցել ԵվրԱզԷՍ-ի գագաթաժողովին ու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, որին մասնակցել են ՌԴ, Բելառուսի եւ Ղազախստանի նախագահները: Հիշեցնենք, որ Հայաստանը ԵվրԱզԷՍ-ի դիտորդ անդամ է եւ մշտապես մասնակցել է նման միջոցառումներին: Ու թեեւ նախապես հայտնի էր, որ Մոսկվայում պետք է որոշվեր ՀՀ՝ ԵվրԱզԷՍ-ին կամ գոնե Մաքսային միությանը անդամագրվելու հարցը, այնուամենայնիվ, այդ մասով հանդիպումը ՌԴ-ի համար ցանկալի արդյունք չունեցավ:




Լրահոս