
Փաստաբան Արթուր Հայրապետովը հայտնել է, որ Գերման Ստերլիգովի հանդեպ զրպարտության մեղադրանքով քրեական գործ է հարուցվել, փոխանցում է «360 Подмосковье» հեռուստաալիքը:
Այս կապակցությամբ գործարարի մոտ խնդիրներ են առաջացել Ռուսաստանից դուրս գալու հարցում, ուր նա վերադարձել էր մի քանի օր առաջ` Լեռնային Ղարաբաղից:
«Գերման Ստերլիգովի ու իմ՝ փաստաբանի հանդեպ մասնավոր բնույթի հայց է ներկայացվել: Նման դիմումը, երբ ներկայացվում է դատարան, քրեական գործն ավտոմատ կերպով է հարուցվում: Գործը զրպարտության մասին է՝ մասնավորապես մեղադրում են Ստերլիգովին ու ինձ»,- ասել է Հայրապետյանը:
Նրա խոսքերով՝ քրեական գործի հարուցում նախաձեռնել է Միլանա Գորենշտեյնը, ով ներկայում ապրում է Իսրայելի տարածքում: