ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ ինքը մշտապես եղել է Կոմունիստական կուսակցության անդամ եւ չի փոխում կուսակցական պատկանելությունը: Մեր հարցին, թե ինչու է մշտապես ՀՀԿ-ի թեկնածուներին սատարել եւ այժմ էլ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի համար է աշխատում, ասաց. «Ես ոչ մի կուսակցության անդամ չեմ լինի: Մեր երկրի կառուցման, հզորացման համար կանգնած է ՀՀԿ-ն, վաղը կարող է լինել ՀՅԴ-ն, մյուս օրը՝ ՕԵԿ-ը, մյուս օրն էլ չգիտեմ ով: Ես էն կուսակցության կողքին եմ, որը ճիշտ քաղաքականություն է տանում մեր երկրի զարգացման ու մեր երկրի ապագայի համար»: Հակոբյանը նաեւ նշեց, որ եթե անգամ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը երկրի նախագահ դառնա, ինքը «ճամբարափոխ» կլինի. «Ի՞նչ անենք, եթե իր կուսակցությունը ճիշտ քաղաքականություն առաջարկի, որ մեր ժողովուրդն իրա հետեւից գնա, այո՛, կգնամ այն մարդու հետ, որը կցանկանա մեր երկիրն առաջ տանել»:




Լրահոս