ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ ՀՀ պետկրկեսի ձիերից մեկը օրերս սիբիրախտից սատկել է: Նշենք, որ ձիերը գտնվում են «10-ից 10» համալիրի ձիարշավարանում: Տեղեկությունը ճշտելու համար նախ դիմեցինք պետկրկեսի տնօրեն Սոս Պետրոսյանին: Վերջինս «Ժողովուրդ»-ին ասաց. «Այո՛, ձիերից մեկը սատկել էր, բայց թե ինչ պատճառով, չգիտեմ: Գիտեմ միայն, որ լաբորատոր հետազոտություն է կատարվելու, եւ դրանից հետո պարզ կլինի»: Իսկ «10-ից 10» համալիրի ձիարշավարանի աշխատակից Խորենը մեզ տեղեկացրեց. «Ձին դեկտեմբերի 11-ին է անկել, բայց հետազոտությունների արդյունքները դեռ պատրաստ չեն: Մի քանի օրից կտրվեն: Ըստ նախնական տեղեկության՝ դիահերձման ժամանակ պարզվել է, որ կենդանին երիկամների խնդիր է ունեցել: Թե հիմա ինչ կասի լաբորատորիան, չեմ կարող ասել»:




Լրահոս