ԴԺԳՈՀՈՒՄ ԵՆ՝ ՑՈՒՐՏ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Ժողովուրդ»-ի խմբագրություն ահազանգած Երեւանի պետական համալսարանի ռոմանո-գերմանական լեզուների, ինչպես նաեւ ժուռնալիստիկայի ֆակուլտետի մի խումբ ուսանողներ դժգոհում էին, թե համալսարանի որոշ լսարաններում ջեռուցումը շատ վատ է, եւ ուսանողները լսարաններում ստիպված վերարկուներով են նստում: Ջեռուցումը թույլ է եղել հատկապես ժուռնալիստիկայի ֆակուլտետի հ. 511 լսարանում: Ստեղծված իրավիճակի շուրջ փորձեցինք զրուցել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ, սակայն վերջինս բացառեց, որ նման բան կա: Արամ Սիմոնյանի հետ զրուցելուց անմիջապես հետո «Ժողովուրդ»-ի խմբագրություն զանգահարեց ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը եւ վստահեցրեց, որ բուհը ջեռուցման հետ խնդիր չունի: «511 լսարանը անմիջապես գտնվում է իմ աշխատասենյակի վերեւում, եւ կարող եք վստահ լինել, որ մենք այդպիսի խնդիր չունենք»,-նշեց դեկանը:




Լրահոս