«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Շիրակի մարզային ոստիկանության պետ Կարեն Բաբակեխյանը նախօրեին՝ Երեւանից վերադառնալու ժամանակ, Գյումրի-Երեւան ավտոճանապարհին իր մի քանի գործընկերների հետ մտել է «Արջի թաթ» կոչվող ճաշարանատիպ օբյեկտ: Մեր տեղեկություններով՝ նրանք խորոված են կերել, իսկ երբ եկել է վճարելու ժամանակը, Բաբակեխյանը հրաժարվել է՝ պատճառաբանելով, որ միսը համեղ չի եղել: Տեղեկացնենք, որ գումարը կազմել է ընդամենը 8 հազար դրամ: Այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ը զրուցեց Կարեն Բաբակեխյանի հետ, որը, բնականաբար, հերքեց: «Առաջին անգամ եմ լսում այդ մասին, սիրելի՛ս»,-ասաց նա:
ՉԻ ՎՃԱՐԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ