Այսօր ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել, որում քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հարցը: Այդ մասին հայտնում է Ռիա Նովոստին` վկայակոչելով ՌԴ ԱԳՆ-ին:
Զրուցակիցները կարծիքներ են փոխանակել երկկողմ հարաբերությունների և միջազգային մի քանի թեմաների շուրջ, անդրադարձ է եկել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, հայտնում է աղբյուրը:
Ուրբաթ օրը Լավրովը այս հարցի շուրջ քննարկում է ունեցել նաև Ադրբեջանի ԱԳ ղեկավարի հետ: Ռուս պաշտոնյան ընդգծել է, որ ժամանակն է այս հարցի շուրջ բանակցություններին ավելի պարբերական բնույթ հաղորդել: