Ուկրաինայում Հայաստանի դեսպանատունը քրեական հեղինակություններին կեղծ պետհամարանիշներ է տվել, որոնցով կասկածելի գործարքներ են ձևակերպվել. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ հուլիսի 13-ին Ուկրաինայի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Նատալյա Գալիբարենկոյի և այդ երկրում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի հանդիպման ժամանակ Գալիբարենկոն լուրջ մտահոգություն է հայտնել Ուկրաինայում ՀՀ դեսպանատան կողմից տարիներ շարունակ տրամադրվող կեղծ պետհամարանիշերի առնչությամբ:

Պարզվում է՝ դեսպանի պաշտոնում Ա. Մանուկյանի նշանակվելուց ի վեր, դեսպանատունը կեղծ դիվանագիտական համարանիշեր է տրամադրել քրեական հեղինակությունների, ովքեր դիվանագիտական անձեռնմխելիությունից օգտվելով՝ տարբեր ապօրինություններ են թաքցրել կասկածելի բեռներ են տեղափոխել և գործարքներ ձևակերպել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս