
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ին մոտ կանգնած մեր լավատեղյակ աղբյուրի տեղեկացմամբ՝ նախօրեին կայացած ՀՀԿ խորհրդի նիստում նախագահ Սերժ Սարգսյանը հայտնել է, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման կազմակերպչական հարցերով կզբաղվի վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Սա էլ, ըստ ամենայնի, կարող է նշանակել, որ հենց Հովիկ Աբրահամյանն էլ կնշանակվի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման շտաբի պետ»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։