
Լոնդոնի «Չելսի»-ի նախկին հարձակվող Դիդյե Դրոգբան հայտնվել է «Չիկագո Ֆայր» ակումբի հետաքրքրությունների կենտրոնում: MLS-ի ակումբը ցանկանում է 37-ամյա ֆուտբոլիստին առաջարկել 18-ամսյա պայմանագիր` 2.5 մլն դոլար ամսական աշխատավարձով, վստահեցնում է ESPN FC-ն:
Ընդգծվում է, որ ֆուտբոլիստին իր թիմում ցանկանում են տեսնել նաև այլ ամերիկյան ակումբներ, սակայն «Չիկագո»-ն ամենահամառն է: Նախորդ մրցաշրջանում Դրոգբան, ազատ գործակալի կարգավիճակով, մասնակցել է անգլիական Պրեմյեր Լիգայի 28 խաղի և դարձել չորս գոլի հեղինակ: