Իկեր Կասիլյասի հեռանալն ամոթ է. Տոտտի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալանական «Ռոմա»-ի երկար տարիների առաջատար Ֆրանչեսկո Տոտտին կտրուկ է արձագանքել Իկեր Կասիլյասի` Մադրիդի «Ռեալ»-ից հեռանալուն:

«Այն, որ Կասիլյասը հեռացավ, ուղղակի ամոթ է: Մենք իրար շատ լավ գիտենք: Իկերը մեծագույն մարդ է և իսկական անհատականություն: Կասիլյասն ակումբի կենդանի խորհրդանիշն է », – հայտարարել է Տոտտին:

Նշենք, որ Կասիլյասն իսպանական ակումբի կազմում խաղացել է 16 տարի, անցկացրել 721 հանդիպում և բազմաթիվ անգամներ տարբեր տիտղոսներ նվաճել: Դարպասապահը պորտուգալական «Պորտու»-ի հետ կնքել է երկու տարվա պայմանագիր` այն երկարաձգելու հնարավորությամբ:

 




Լրահոս