
Ղրիմում ՌԴ քաղաքականությունը քննադատող հռետորության ֆոնին Եվրամիությունը կջանա Ռուսաստանի ու Թուրքիայի միջև սեպ խրել` օգտագործելով Ղրիմի թաթարների «ճնշված» դրությունը, ենթադրում է գերմանական Deutsch Türkische Nachrichten հրատարակչությունը:
Հոդվածում նշվում է, որ անհրաժեշտ է համատեղ ջանքերով հակազդել նման սադրանքների` Կենտրոնական Ասիայում կայունությունն ապահովելու համար:
Հոդվածի հեղինակը ցուցադրում է Եվրամիության կողմից կիրառվող «երկակի չափանիշները»` մեջբերելով եվրոպացիների կողմից լրագրող Օլես Բուզինի սպանության վերաբերյալ արձագանքի բացակայությունը, ում սպանության համար պատասխանատվություն են վերցրել ուկրաինացի ազգայնականները:
Բացի այդ, գերմանական հրատարակչությունը ուշադրություն է դարձնում Եվրամիության կողմից միջազգային իրավունքի նորմերի խախտմանը, երբ «հումանիտար օգնության» դիմակի տակ Միջերկրական ծովով փախստականների տեղափոխող նավի հանդեպ ուժ է կիրառվել: