«ՕԵԿ-ն անկախությունից այս կողմ Հայաստանի ամենաազդեցիկ քաղաքական ուժն է»:
Հիանալի է ասված, շատ ազդեցիկ քաղաքական ուժ է, այնքան ազդեցիկ, որ հազիվ 5 տոկոս հավաքեց, այն էլ՝ ջեմ ու մուրաբաներ բաժանելով որպես ընտրակաշառք, կեղծիքներով եւ, իհարկե, ՀՀԿ-ի աջակցությամբ: Այնքան ազդեցիկ է, որ «օրինաց»-ը դարձավ «հորինած», որ եթե նորահայտ քաղաքական գործիչը հանդես է գալիս որպես խաբեբա եւ հիասթափեցնում է ընտրողներին, անմիջապես ստանում է «Արթուր Բաղդասարյան-2» մականունը: ՕԵԿ-ն այնքան ազդեցիկ է, որ ԱԺ-ում երբեմն հանդես է գալիս խելքին մոտ եւ ժողովրդի շահերից բխող առաջարկություններով, բայց դրանք, որպես կանոն, մերժվում են: