«Ոտքի Հայաստան»-ը հուլիսի 27-31-ը կշրջափակի Երևանի գլխավոր փողոցները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ` հուլիսի 17-ին «Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական նախաձեռնությունը Ազատության հրապարակում անցկացրեց իր հերթական սակավամարդ հանրահավաքը: Հանրահավաքի ընթացքում նախաձեռնությունը ներկայացրեց իր կանոնադրությունը և նախաձեռնող խմբի անդամներին: Նախաձեռնող խմբի մեջ են ընդգրկվել Դավիթ Սանասարյանը, Անդրիաս Ղուկասյանը, Տիգրան Առաքելյանը, Հրայր Գիշյանը, Պավել Գրիգորյանը, Գագիկ Եղիազարյանը, Արամ Թարվերդյանը, Արամ Իսկանդարյանը, Վահագն Լեւոնյանը և Դավիթ Հովհաննիսյանը:

Նախաձեռնության անդամները հանրահավաքից հետո թռուցիկներ բաժանեցին քաղաքացիներին: Թռուցիկներում նշված էր, որ նախաձեռնության անդամները հուլիսի 27-31-ը մտադիր են Երևանում ու մյուս քաղաքներում շրջափակել գլխավոր փողոցները:

Թռուցիկներում նաև գրված էր հաշվեհամար, որով բոլոր ցանկացողները կարող են օժանդակություն անել նախաձեռնությանը:




Լրահոս