
«Մենք հստակ հասկացնել ենք տվել, որ պատժամիջոցներն ուժի մեջ կմնան, քանի դեռ Մինսկի համաձայնագիրն ամբողջությամբ կյանքի չկոչվի: Սակայն մենք նաև հասկացնել ենք տվել, որ բռնության էսկալացիայի դեպքում մենք պատրաստ ենք ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա»,- ասել է Վիկտորիա Նուլանդը` «Շուստեր Live»-ին տված հարցազրույցում:
Նուլանդը հիշեցրել է, որ ԱՄՆ Ուկրաինային ռազմական օգնություն է ցուցաբերում: Մասնավորապես Ամերիկան Ուկիրաինային շուրջ 150 մլն դոլար է տրամադրել այդ օգնության ու զինծառայողներին նախապատրաստելու շրջանակներում:
«Մենք հուսով ենք, որ գործադրվող ճնշումն ու աճող ներուժը կստիպեն Ռուսաստանին ու նրա կողմից ղեկավարվող Դոնեցկի ու Լուգանսկի ուժերին կատարել իր վրա վերցված պարտականությունները: Հակառակ դեպքում նրանք ավելի մեծ գին կվճարեն»,-ասել է Նուլանդը: