ԴԵՌ ԴԻՄՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի 4 հոգուց բաղկացած ընտանիքը, որ բոտուլիզմի ախտանիշներով այս պահի դրությամբ գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնում, դեռ շարունակում է բուժվել: Հոր եւ որդու առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր, իսկ մոր եւ մյուս որդու վիճակը` միջին ծանրության: «Արմենիա» բ/կ-ի վերակենդանացման բաժանմունքի աշխատակիցներից մեկը, որը հրաժարվեց ներկայանալ, «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ բոտուլիզմի ախտանիշներով դեռ շարունակում են իրենց դիմել. «Պահածոյացված սնունդը առանց եռացնելու շարունակում են ուտել: Դիմողներ եղել են, իհարկե, թեթեւ ընթացքով, եւ ստացել են հակաթույն, համապատասխան բուժումներ: Ուղղակի հարցն այն է, որ այս տարվա տվյալներով՝ բավական շատ են, իսկ դիմացն էլ Նոր տարի է»:




Լրահոս