Մայրաքաղաքում վերաբացվեց նաև երկրորդ գյուղատնտեսական տոնավաճառը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր մայրաքաղաքի Մաշտոցի պուրակին հարող տարածքում ՀՀ գյուղատնտեսության նախարարության  կողմից և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբվերաբացվեց գյուղատնտեսական մթերքների երկրորդ տոնավաճառը:

Տոնավաճառի պաշտոնական բացման արարողությանը ներկա էին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը և Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը:

Նախարարը փոխքաղաքապետի հետ միասին  շրջել է տոնավաճառի տաղավարներով, զրուցել վաճառողների և գնորդների հետ, հետաքրքրվել նրանց հուզող հարցերով, ինչպես նաև գնումներ կատարել:

«Մեր հիմնական նպատակն է աջակցել գյուղացիական տնտեսություններին կազմակերպել իրենց կողմից մշակված գյուղմթերքի իրացումը, և արդեն հինգերորդ տարին անընդմեջ նախարարությունը գյուղատնտեսական տոնավաճառներ է կազմակերպում», – նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Նախարարի խոսքով`  այս տարի երկրորդը տոնավաճառն ավելի վաղ է բացվել` հաշվի առնելով ազգաբնակչության պահանջարկը գյուղմթերքի նկատմամբ, տարածքնավելի բարեկարգ է, և առավել մեծ թվով գյուղացիական տնտեսություններ են մասնակցության հայտեր ներկայացրել. ավելի քան 120 գործող տաղավարներ կան:

Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանն էլ  վստահեցրել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համագործակցությունը այսուհետ ևս կշարունակվի, և անհրաժեշտության դեպքում, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ նոր տարածքներ կառանձնացվեն` գյուղմթերքիտոնավաճառների համար: Քաղաքապետի տեղակալը նաև հիշեցրել է, որ  բացօթյա անօրինական առևտրի արգելքով պայմանավորված, դեռևս տարիներ առաջ թվով 34գյուղատնտեսական փոքր շուկաներ են բացվել մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում:

1

2

3

4

5

6

7

8

9




Լրահոս