Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների աշխատանքային այցի ժամանակ Մոսկվայում քննարկվել է երկկողմ հարաբերությունների լայն շրջանակ: Լավրովի հայտարարություններում շեշտադրումը արվել է ԼՂ հակամարտության հարցում առաջընթացի ձեռքբերման անհրաժեշռության վրա: Սակայն այլ հարցեր ևս քննարկվել են, հայտնում է «Վեստնիկ Կավկազա»-ն:
Համաձայն դիվանագիտական աղբյուրների հաղորդագրութոյւնների` կողմերը բոլոր ուղություններով համագործակցության խորացման մտադրություն են հայտնել:
Լավրովը նշել է, որ փոխհարաբերությունների ինտենսիֆիկացումը կսկսվի «ամառային արձակուրդներից հետո». սեպտեմբեր ամսին Եկատերինբուրգում տեղի կունենա միջտարածաշրջանային ֆորում:
«Սեպտեմբեր ամսին Ռուսաստանի Սվերդլովի մարզում սպառազինության ու ռազմական տեխնիկայի մեծ ցուցադրություն կկազմակերպվի: Սպասում ենք ադրբեջանցի ներկայացուցիչների»,- հայտարարել է Լավրովը: