Իրանը չի համագործակցի ԱՄՆ-ի հետ միջազգային քաղաքականության հարցերով, իսկ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները եղել են բացառություն, հայտարարել է երկրի հոգևոր առաջնորդ Այաթոլա Ալի Համենեին:
Համենեին Ռամադան ամսվա ավարտի կապակցությամբ տոնական հեռուստաուղերձով դիմել է երկրի բնակչությանը:
Նա ընդգծել է, որ Իրանը նախկինի նման պատրաստ է ագրեսիայի դեպքում հակահարված տալ «մեծամիտ» Միացյալ Նահանգներին:
«Իրանը պատերազմ չի ցանկանում, սակայն եթե այն տեղի ունենա, խախտողն` ԱՄՆ-ն, կստորացվի»,- հայտարարել է Համենեին: