Armenian text to speach

Բաթումիում կորած երկու հայ աղջիկները գտնվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Բաթումիի բնակիչները հերթապահ ոստիկանությանն հայտնել են այն մասին, որ «պարող ցայտաղբյուրի» մոտ գտնվում են 12 տարեկան աղջիկներ, ովքեր չեն խոսում վրացերեն ու լացում են, ինչից ենթադրել են, որ նրանք կորել են:

Ոստիկանները հանդիպել են աղջիկների հետ, ովքեր կարողացել են միայն ասել, որ խմբով Բաթումի են եկել Հայաստանից ու կորել են:

Ոստիկանության աշխատակիցները ստուգել են քաղաքով տեղաշարժվող բոլոր միջազգային համարներով ավտոբուսները, ինչի արդյունքում «Ռեդիսոն» հյուրանոցի դիմաց հայտնաբերել են Հայաստանից եկած անսամբլեայի ավտոբուսը:

Անսամբլի ղեկավարը հայտարարել է, որ նրանք ժամանել են Բաթումի Քոբուլեթիից, երբ կորել են երկու աղջիկները: Անսամբլի անդամները փորձել են աղջիկներին ինքնուրույն գտնել, սակայն ապարդյուն:
Տեղեկատվությունը ստուգելուց հետո ոստիկանությունը աղջիկներին ուղեկցել է մինչև ավտոբուս:




Լրահոս