
«Ռուբին»-ի կիսապաշտպան Բլագոյ Գյորգիևը հուլիսի 16-ին Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ձերբակալվել է` Կոլիզեումի անվտանգության աշխատակիցների կողմից: Ինչպես հայտնում է sport.rbc.ru-ն, 33-ամյա կիսապաշտպանը Իտալիայում իր ընկերուհու հետ ձերբակալվել է այն ժամամակ, երբ փորձել է Կոլիզեումի պատին գրել իրենց տվյյալները:
Գյորգիևը տարվել է ոստիկանություն` հնագույն շինությանը վնաս պատճառելու համար: Իսկ ավելի ուշ ֆուտբոլիստին ազատ են արձակել: