ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար սահմանված 5.000 դրամ վարչական տուգանք նախատեսող պատասխանատվության կիրառումից հետո ի հայտ եկած, ինչպես նաև առանց համապատասխան փաստաթղթերի օտարված տրանսպորտային միջոցների գույքահարկի վճարման հետ կապված խնդիրները լուծելու նպատակով ընդունված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 25-ի N 708-Ա որոշման 1-ին կետի համաձայն՝ այն տրանսպորտային միջոցները, որոնց համար երբևէ չի կնքվել ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության պայմանագիր, և այդ տրանսպորտային միջոցով կատարված` Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 129.2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտումից բացի որևէ այլ իրավախախտման դեպք 2011 թվականի հունվարի 1-ից հետո չի արձանագրվել, համարվել են 2010 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ խոտանված և հանվել են տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի պետական գրանցման և պետական հաշվառման (վերահաշվառման) համակարգչային շտեմարանի գործող հատվածից:
Ճանապարհային ոստիկանությունը զգուշացնում է ԱՊՊԱ պայմանագիր չունեցողներին
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ