“Ժողովուրդ”-ը տեղեկացել է, որ վերջին օրերին բոլոր գերատեսչություններին ասվել է` ամանորյա միջացառումներն անցկացնել Աշտարակի խճուղում գտնվող “Կովկաս” ռեստորանային համալիրում: Եվ քանի որ ՀՀ նախագահի նստավայրից եկող հրահանգներն ամենաօպերատիվը կատարում է ՕԵԿ-ը, շաբաթ օրը հետհամագումարյան իր խնջույքը “Կովկաս”-ում է անցկացրել Արթուր Բաղդասարյանը, որին ներկա են գտնվել նաև ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը և վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրանք բոլորն էլ պարել են: Այնուհետև Աերժ Սարգսյանն ուղևորվել է “Փարվանա” ռեստորան` մայրաքաղաքի ՀՀԿ-ականների հետ ճանապարհելու 2012-ը: “Ժողովուրդ”-ը փորձել է պարզել, թե ում է պատկանում “Կովկաս” համալիրը, որն այդքան լուրջ հովանավորներ ունի և տեղեկացել, որ այն պատկանում է “ՎիՎաՌո” ընկերության սեփականատերերին` Վիգեն, Վահե, Ռոմիկ հայր և որդիներին: Նրանց է պատկանում է նաև Երևանում գտնվող “Կովկաս” պանդոկը: Թերթի հետ զրույցում “Կովկաս” ռեստորանի աշխատակիցը հաստատել է, որ նախագահականի բոլոր միջոցառումներն իրենց մոտ են լինելու, ու նաև հավելել, որ գրեթե մինչև տարեվերջ բոլոր օրերին ռեստորանը զբաղված է:
Ժողովուրդ. Ամանորյա միջոցառումներն անցկացրեք Կովկաս-ում. հրահանգ վերեվից
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ