ՈւԵՖԱ նախագահ Միշել Պլատինին մտադիր է առաջադրվել ՖԻՖԱ-ի նախագահական ընտրություններին, հայտնում է AS-ը:
Նշվում է, որ Պլատինին արդեն ստացել է չորս կոնֆեդերացիաների աջակցությունը: Բացի Եվրոպայից` նրան աջակցում են Հարավային և Հյուսիսային Ամերիկայի, ինչպես նաև Ավստրալիայի կոնֆեդերացիաները:
Նշվում է նաև, որ ՈւԵՖԱ-ի նախագահի պաշտոնում որպես իր փոխարինող Պլատինին ցանկանում է տեսնել Գերմանիայի ֆուտբոլի միության նախագահ Վոլֆգանգ Նիրսբախին: ՖԻՖԱ-ի նախագահի արտահերթ ընտրության օրը հայտնի կդառնա հուլիսի 20-ին` Ցյուրիխում: