
Ճապոնիայի արևմտյան հատվածին հարվածած թայֆունի արդյունքում 4 մարդ զոհվել է, իսկ 56-ը` վիրավորվել, փոխանցում է NHK հեռուստաալիքը:
Հեռուստաընկերության տվյալներով` տուժածները 18 նահանգներից են: Հուլիսի 17-ից այնտեղ առավելագույն 300 մմ տեղումներ են գրանցվել:
Ինչպես փոխանցել է Կիոդո գործակալությունը, շաբաթ օրը հորդառատ անձրևների պատճառով դադարեցվել է Օսակեում և այլ քաղաքներում գնացքների երթևեկությունն, ինչի արդյունքում շուրջ 500 հազար ուղևորներ չեն կարողացել տեղից տեղ տեղափոխվել: