Երևանի Կիլիկիա թաղամասի բնակիչներ` Թամար անունով մի կին ու իր որդին օրերս բերման են ենթարկվել ոստիկանության 6-րդ վարչություն: Պարզվել է` նրանք զբաղվել են կեղծ կոնյակների շշալցմամբ: Սույն անձինք շշալցրել են “Նաիրի”, “Ախթամար” ու “Տոնական” կոնյակներ: Կեղծ ակցիզները ձեռք են բերել 100 դրամով ոմն Արմենից: Իսկ կոնյակը ձեռք են բերել` 1 լիտրի դիմաց վճարելով ընդամենը հազար հինգ հարյուր դրամ, սակայն վաճառել են իրական կոնյակների գնով: “Ճարպիկ” բիզնեսմենների ընտանիքն իրավապահների ձեռքում է հայտնվել, երբ իրենց մեքենայով կոնյակը տեղափոխելիս են եղել սպառման վայր:
Հրապարակ. Կեղծ կոնյակների շշալցմամբ զբաղված ճարպիկ բիզնեսմեններին բերման են ենթարկել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ