Հացի խանութից Տիգրանը ոսկի է գողացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես Armlur.am-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանությունից հունիսի 26-ին, ժամը 20.40-ին, ոստիկանւթյան Շենգավիթի բաժին էր զանգահարել 1963 թ. ծնված Նունուֆար Զ.-ն և հայտնել, որ Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 27/1 հասցեում գործող հացի խանութում մի տղա հափշտակել է 11 գ կշռով իր ոսկյա շղթան և դիմել փախուստի:

Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հուլիսի 16-ին, ժամը 21.15-ին, բաժին է ներկայացել 1988 թ. ծնված Տիգրան Պ.-ն, ով տվել է խոստովանական ցուցմունք:
Ձեռնարկվում են միջոցառումներ հափշտակվածը հայտնաբերելու ուղղությամբ:
Քննությունը շարունակվում է:




Լրահոս