168 ժամ. ԲՀԿ-ն 2013-ին Երեվանի քաղաքապե՞տ կունենա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“168 ժամ”-ի տեղեկություններով` “Բարգավաճ Հայաստան” կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի`նախագահական ընտրություններում չառաջադրվելու որոշումից հետո ԲՀԿ տարածքային կառույցներից անդամների արտահոսք է սկսվել: ԲՀԿ-ի հատկապես մարզային կառույցների պատասխանատուները, ովքեր մշտապես համագործակցել են ՀՀԿ-ական մարզպետների հետ, հիմա մտահոգված են, որ ընտրություններից հետո կարող է իրենց նկատմամբ “որս” սկսվել:
Թերթի աղբյուրների համաձայն, մեծ թվով ԲՀԿ-ականներ “Բարգավաճ Հայաստանից” դուրս գալու դիմումներ են ներկայացրել, ինչը կուսակցության ղեկավարությունն առայժմ փորձում է կանխել տարբեր հիմնավորումներով ու խոստումներով: ԲՀԿ-ի վերնախավի ներկայացուցիչները կուսակցության մարզային ու շարքային անդամներին փորձում են համոզել, որ նախագահական ընտրություններից հետո կուսակցությունը ոչ միայն կրկին կոալիցիայի մաս է դառնալու, այլև հաղթելու է 2013 թվականի Երևանի ավագանու ընտրություններում և ունենալու է քաղաքապետ: Այս հիմնավորմամբ ԲՀԿ-ում ցանկանում են կանխել հատկապես այն կուսակցականների արտահոսքը, ովքեր այդ ուժին անդամակցել են բացառապես այն պատճառով, որ ԲՀԿ-ն իշխանության մաս է կազմել: Սակայն տատանվող ԲՀԿ-ականներին վստահություն են ներշնչում ոչ այնքան կուսակցության ղեկավարության հիմնավորումները, որքան այն, որ նրանց ներքին կարգով հրահանգ է իջեցվել` նախապատրաստել ընտրական հանձնաժողովներում վստահելի ԲՀԿ-ական ցուցակները, որոնք պետք է աշխատեն Սերժ Սարգսյանի համար:




Լրահոս