
Ռուսաստանի Կալուգա քաղաքի բնակիչն ինքնահրկիզվել է «Ռուսաստանի փոստի» բաժանմունքում, հայտնում է Lifenews-ը:
Իրավապահ մարմիններում հրատարակչության աղբյուրների տվյալներով` 61-ամյա տղամարդը գնացել է փոստատուն, իր վրա լցրել հրկիզվող նյութ և ինքնահրկիզվել: Արդյունքում նա մարմնի 90 տոկոս այրվածքներ է ստացել և տեղափոխվել վերակենդանացման բաժանմունք:
Ոստիկանության աշխատակիցները սույն փաստի առթիվ ստուգումներ են անցկացնում: Տղամարդու ինքնահրկիզվելու դրդապատճառների մասին դեռևս ոչինչ հայտնի չէ: