Սանկտ-Պետերբուրգի «Զենիթ»-ի և Ռուսաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կերժակովը չի բացառել, որ 2015թ. որոշում կկայացնի ավարտել ֆուտբոլիստի կարիերան:
Ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Անդրե Վիլլաշ-Բոաշը հունիսի վերջին հայտարարել էր, որ 32-ամյա Կերժակովի հետ այլևս հույսեր չի կապում: Լրատվամիջոցները հայտնում են, որ ֆուտբոլիստը կարող է կարիերան շարունակել սամարական «Կռիլյա Սովետով»-ում, «Կուբան»-ում, «Լոկոմոտիվ»-ում կամ էլ Մոսկվայի «Դինամո»-ում:
Պատասխանելով հարցին` հնարավոր համարում է կարիերան ավարտել 2015-ին, ֆուտբոլիստը նշել է. «Այս կյանքում ամեն ինչ հնարավոր է: Ես միշտ ասել եմ, որ ցանկանում եմ խաղալ «Զենիթ»-ում և ցանկանում եմ կարիերաս ավարտել այստեղ»:
Զրուցակիցը նաև նշել է, որ ինքը ռուսական ակումբից առաջարկ է ստացել աշխատել թիմի մարզչական շտաբում: «Հաստատում եմ, որ «Զենիթ»-ն ինձ առաջարկել է աշխատել ակումբում: Ես դեռ չեմ քննարկել այդ հարցը», – ասել է Կերժակովը: