
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն իր վրա է վերցրել Իրաքում ավելի քան 100 մարդու կյանք խլած ահաբեկչության պատասխանատվությունը: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Պայթյունն իրականացրել է մահապարտ-ահաբեկիչն ականապատված ավտոմեքենայի օգնությամբ: Ահաբեկչությունն իրականացվել է Բանի Սաադ քաղաքում, Բաղդադի մերձակայքում գտնվող շուկայի մոտ: Այդ օրը մարդիկ տոնում էին մահմեդականների համար սուրբ Ռամադան ամսվա ավարտը: